|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում օրերս սկսեցին օգնություն հատկացնել Հայաստանում ապաստան գտած` Սիրիայից տեղահանված 5000 հայերի: Վեցամսյա ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Ծրագիրը կյանքի է կոչվել Սփյուռքի նախարարությունից ստացված դիմումի հիման վրա:
Բայց պարզվում է` սիրահայերը այնքան էլ գոհ չեն այդ մարդասիրական քայլից, նրանց դժգոհությունն առավել քան արդարացված է: Yerkir.am-ը պարզել է, որ նրանց տրամադրված ձեթը 2012թ. արտադրության է, որի պիտանիության ժամկետի ավարտին մնացել է մեկ ամիս, այսինքն` օգտագործման համար պիտանի է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 23-ը: Եթե հաշվի առնենք, որ ծրագիրը վեցամսյա է, ստացվում է` մյուսներն արդեն ժամկետանց ձեթեր են օգնություն ստանալու: