|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կհանդիսանա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում՝ արված Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո. հայտնում է Интерфакс-ը:
«Մենք կարծում ենք, որ նման բանակցությունները խաղաղության, կայունության հիմք են և տարածաշրջանային համագործակցության համար նոր հնարավորություններ են բացում»,- ասել է նա։