Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը. հայտնում է haqqin.az-ը:
Report -ի հետ զրույցում նա ասել է, որ «ամեն անգամ, երբ նախագահները հանդիպելու հնարավորություն են ունենում, նրանք կարողանում են պարզաբանել իրենց դիրքորոշումներն ու նվազեցնել տարաձայնություններն առանցքային հարցերի շուրջ, ինչպես դա եղավ Փարիզում»:
«Ես ոգևորված էի այն բանով, որ երկու նախագահներն էլ ցանկանում են հակամարտությունը դադարեցնել բանակցային ճանապարհով: Նրանք միմյանց հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև առկա թշնամանքը պետք է իր տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Նախագահների հանդիպումները, ըստ նրա, նպաստում են նաև շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանը:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եկել է խաղաղության համապարփակ համաձայնագրի նախապատրաստման ժամանակը: Ես հուսով եմ, որ կողմերը լրջորեն կդիտարկեն այդ քայլը»,- ընդգծել է Ուորլիքը: