|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական АПА-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած Քերի - Սարգսյան - Ալիև հանդիպումը:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ քննարկումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որպեսզի ավելի լավ հասկանա և խրախուսի կողմերին խաղաղության ապահովման միջոցների ընդունման հարցում:
«Պետքարտուղարը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Երկու նախագահներն էլ վերստին հաստատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու` իրենց ցանկությունը: Առաջիկա ամիսներին շատ աշխատանք ունենք մեր ընդհանուր նպատակին՝ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության հաստատման հասնելու համար: Քերիի հետ հանդիպումն օգնել է հասկանալ՝ ինչի վրա է հարկավոր կենտրոնացնել մեր ջանքերը»,- ասել է Ուորլիքը: