Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում Սփյուռքի նախարարությունը ներառել է որոշում` Սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու մասին: Նախատեսվում է այդ գումարը ուղղել սիրիահայ երիտասարդների ուսման վարձերի վճարմանը:
Ըստ հիմնավորման, սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց ուսման վարձի փոխհատուցման հարցերը դարձել են ՀՀ սփյուռքի նախարարության համար առաջնահերթային, մշտապես քննարկվել են գործող միջգերատեսչական հանձնաժողովում, աշխատանքներ են տարվել համապատասխան գերատեսչությունների, համահայկական կառույցների, հիմնադրամների, ուսումնական հաստատությունների հետ կրթական խնդիրների օպերատիվ, արդյունավետ լուծման համար: Սակայն բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձերի հարցը շարունակում է մնալ որպես ամենամյա լուծում պահանջող խնդիր, քանի դեռ չի ավարտվել ուսման ողջ շրջանը:
2012 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը տրամադրվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չլինելու պատճառով սիրիահայ ուսանողների ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև պետական բյուջեից: 2014 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 26.160.0 հազ., 2015 թվականին՝ 24,656.0 հազ., 2016 թվականին՝ 20,000.0 հազ. դրամ: 2017 թվականին ևս անհրաժեշտություն է առաջացել ուսման վարձի փոխհատուցման համար պետական բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20,000.000 ՀՀ դրամի չափով:
Ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20,000.000 ՀՀ դրամ առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության կողմից հատկացված միջոցների հաշվին:
Ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել սոցիալական անբարենպաստ իրավիճակներում հայտնված սիրիահայ ուսանողներին ուսման վարձերից ազատելու խնդիրը: