Հերթական ընտանեկան բռնության դեպքն է գրանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Բարեբախտաբար այս անգամ միջադեպը ողբերգությամբ չի ավարտվել: Կայքի տեղեկություններով՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է հենց փողոցում և ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին:
Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ»,- գրում է կայքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում