կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 15:45
Հասարակություն

Երևանում տղամարդը դանակահարել է նախկին աներոջը

Երևանում տղամարդը դանակահարել է նախկին աներոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:

Նախնական տվյալներով՝  2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի դստեր նախկին ամուսինն է, ծնված՝ 1983թ.։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: