|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Աջակցություն Շանթ Հարությունյանին» նախաձեռնող խմբի անդամ Վարդան Հարությունյանի տեղեկություններով` Շանթ Հարությունյանին այսօր տեղափոխելու են Նորքի հոգեբուժարան, որտեղ, ըստ նրա, սովորաբար ծայրահեղ ծանր հիվանդներին են տանում: «Դուրս է գալիս, որ մարդուն ինադու տանում են գժվացնելու, հոգեմետ դեղեր ներարկելու»,- ասաց ակտիվիստը:
Նշենք, որ այսօր նախաձեռնող խմբի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև: Նրանք մտահոգված են, որ մինչ օրս Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ` Նիկոլ Փաշինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում գործ չի հարուցվել, բացի այդ` Շանթի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրվում:
Վարդան Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ իրենք հորդորել են Շանթի տղային` Շահեն Հարությունյանին, ակցիաների պատճառով դասերից չբացակայել:
«Բոլոր նրանք, ովքեր Շանթին գիժ են համարում, նրանք են գիժ: Ըստ մեզ` Շանթը խենթ է, ով իր կյանքը նվիրել է հայրենիքին»,-հայտարարեց Վ. Հարությունյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: