Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց նոյեմբերի 5-ի անկարգությունների գործով դատավճիռը: Այս մասին դատարանից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Բոլոր ամբաստանյաներին դատարանը մեղավոր ճանաչեց: Մասնավորապես` Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա, Ալբերտ Մարգարյանը՝ 6 տարվա, Ալեք Պողոսյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարվա, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարվա, Հայկ Հարությունյանը ՝ 4 տարի 6 ամսվա, Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա, Վահե Մկրտչյանը՝ 7 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց Շանթ Հարությունյանի որդուն դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել: Իսկ Միսաք Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամ տուգանք նշանակվեց:
Ամբաստանյալները պատիժը պետք է կրեն ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Վճռի հրապարակումից հետո լարված իրավիճակ ստեղծվեց: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ներկաները վանկարկում էին «ամոթ» եւ հայհոյում:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, անեծքներ հնչեցրեց մեղադրող դատախազի հասցեին:
«Չես մարսելու, տակա'նք, ստո'ր, սատկես դու, դու ապրելու իրավունք ունե՞ ս»,- բղավեց նա: