կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 12:40
Իրավական

Ութ անձանց կալանավորեցին. Շանթը նրանց թվում չէ

Ութ անձանց կալանավորեցին. Շանթը նրանց թվում չէ
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալված 20 անձանցից 8-ին մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին բերման էին ենթարկվել 38 անձ, որոնցից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել էին որպես վկա:

Կալանավորելու որոշում է կայացվել հետևյալ անձանց համար` Ավետիս Ավետիսյան, Լիպարիտ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան, Վարդան Վարդանյան, Միսակ Առաքելյան, Ալբերտ Մարգարյան, Անուշավան Գրիգորյան և Մկրտիչ Հովհաննիսյան: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է: