կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 12:47
Քաղաքական

Սա խայտառակություն է. Արմեն Ռուստամյան

Սա խայտառակություն է. Արմեն Ռուստամյան

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստը, որ նախաձեռնել էր ՀՅԴ խմբակցությունը, և նախաձեռնությանը միացել էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը, տապալվեց ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների բոյկոտի պատճառով: Արտահերթ նիստում պետք է քննարկվեր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու որոշումը:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա խայտառակություն է: Ես զգում էի, որ այսպես պետք է լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն հեշտ ձևն է գտել, որ չերևա իրենց ծրագրերի սնանկությունը: Անգամ քննարկումից են հրաժարվում ու ձախողում են»:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ անհրաժեշտ ստորագրություններ էին հավաքվել, և հույս կար, որ ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ նիստին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ խնդիրն էլ հենց դա է, որ մինչ նիստը հավաստիացրել էին, բայց դա արդեն աշխատելու նորմալ ոճ չէ, մինչդեռ նախկինում, երբ անհրաժեշտություն կար, Դաշնակցությունը միացել էր, և երեք արտահերթ նիստ են հրավիրել: