Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը Թուրքիային է հանձնել քուրդ ապստամբներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
1․Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հետևաբար չի կարող նաև ունենալ համապատասխան պայմանագրեր էքստրադիցիայի մասին։ Եթե նույնիսկ լիներ նման պայմանագիր, ապա նույն միջազգային նորմերի համաձայն Հայաստանն իրավունք չուներ ապստամբներին հանձնելու, քանի որ նրանք քաղաքական հետապնդվողներ են, ինչպես նաև Թուրքիայում կենթարկվեն խոշտանգումների։
2․2019 թ․ Հայաստանը քաղաքական ապաստան տվեց ռուս ազգայնական, ֆաշիստական, հակահայկական հայացքներ ունեցող Վիտալի Շիշկինին, այն դեպքում, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։
2․Թուրքիան Հայաստանին վերաբերվում է բացահայտ թշնամաբար։ 2020թ․ պատերազմի ընթացքում Թուրքիան անթաքույց Ադրբեջանի դաշնակիցն էր՝ օժանդակելով և՛ մասնագետներով, և՛ ահաբեկիչներով, և՛ զենքով, և՛ հետախուզությամբ, և՛ քարոզչությամբ։
3․ Քուրդ ապստամբներին Թուրքիային հանձնելով՝ Հայաստանը բոլոր, հատկապես արևելքի երկրների և ժողովուրդների համար դառնում է անվստահելի, անարժանապատիվ երկիր, որի հետ ապագայում որևէ դաշնակցային հույսեր չի կարելի ունենալ։ Հայաստանը դառնում է անվստահելի պետություն հատկապես Իրանի, արաբական երկրների, Հունաստանի, ինչպես նաև Իսրայելի համար։ Արևմտյան բոլոր երկրները, այդ թվում Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները Հայաստանի այս քայլին արհամարհանքով կվերաբերվեն։ Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան հանուն ՆԱՏՕ-ի անդամակցության, դիմադրում են և առայժմ չեն հանձնում իրենց երկրներում ապաստանած քուրդ ապստամբներին։
Եզրակացություն
Հայաստանի իշխանության այս քայլը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն․ Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչները ժամանակին հավաքագրվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից և հետևողականորեն կատարում են նրանց հրահանգները։
Հ․Գ․ Ի՞նչ կարծիքի են Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան