Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն «աննորմալ» որակեց կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին անցնելու` կառավարության որոշումը: «Վարչապետն ուզում է ապահով ծերություն ապահովել մեզ համար, բայց ես կարող ա չեմ ուզում, կարող ա 5 տարի հետո գնում եմ Հայաստանից»,- ասաց նա:
Մանուկյանը հայտարարեց, որ բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու: «Բյուջե չկա, նրանց համար մեկ ա, քյաբաբից ու խաշից այն կողմ իրանց կյանքը չեն պատկերացնում, թերթ էլ չեն կարդում, ռադիո էլ չեն լսում, որ տեսնեն` ինչ է երկրում կատարվում, նրանք չեն մտածում ժողովրդի սոցիալական վիճակի մասին»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած անհաջող այցին, պատգամավորն ասաց. «Օրենքները հստակ թույլ են տալիս պատգամավորներին անարգել այցելել ցանկացած վայր: Աբսուրդ է գնալ կալանավայր, բայց հանդիպել սենյակի հետ»:
Նշենք, որ երեկ ընդդիմադիր պատգամավորները փորձել էին տեսակցել նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորվածներին, սակայն նրանց թույլ չէին տվել:
«Դա Հրայր Թովմասյանի կամակորության դրսևորումն է: Չնայած երեկ խորհրդարանում իրեն շատ լավ էր պահում, ես նրա մոտ մանկական բաներ եմ նկատում. ինչքան ջահել են, այնքան քծնանքը շատ է»,- նշեց ՀԱԿ պատգամավորը: