Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։
Ի դեպ, նախորդող նիստերի ընթացքում հանրային մեղադրողը ճառով միջնորդել է մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Նշենք, որ մինչև պաշտպանական ճառը ներկայացնելն Արման Օրբելյանը հայտարարեց, որ ցանկանում է դատավորի նկատմամբ բացարկ հայտնել ու միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորն առարկեց՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացվի պաշտպանական ճառը ներկայացնելուց հետո։ Ուստի պաշտպանական իր ճառում Օրբելյանն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և սույն գործը հարուցվել է ապօրինի։
«Սա քրեական գործ է, որը չէր կարող հարուցվել, որը հարուցվել է ապօրինի, որի հարուցման միակ դրդապատճառը ՍԴ-ի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է, որի նպատակն էր նրան ազատել ՍԴ-ի նախագահի պաշտոնից և հետագայում հնարավորություն ունենալ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում»,-ասաց փաստաբանը։
«Դատական ակտերի վերլուծությունից պարզ է դառնում, որ փորձել են ստանալ Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու որոշումներ, բայց չեն ստացել։ Հետո այդ հանգամանքը թաքցնելով ինչ-ինչ եղանակներով ստացել են, որպեսզի նրա տանը գտնեն 8 միլիոնը գերազանցող իրեր։ Ակնհայտ երևում է՝ խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ տեղի է ունեցել դատական քննություն, այլ տեղի է ունեցել գործ կարել։ Սույն քրեական գործի շրջանակներում նպատակ է եղել ոչ թե արդարության ինչ-որ գործընթաց իրականացնել, այլ հասնել թաքնված օրակարգի, այն է՝ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ի նախագահի, հետո էլ՝ ՍԴ դատավորի պաշտոնից»,- ասաց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Մանրամասն՝ տեսանյութում