Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` եթե ինքը չարաշահում է իր լիազորությունները, թող քրեական գործ հարուցվի:
«Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն, դատեն», - Գյումրիում ասաց նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցադրմանը, թե, ՄԻՊ-ի պնդմամբ, վարչապետը քրեական գործերի վերաբերյալ ցուցումներ տալու լիազորություն չունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել: «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- գրել էր նա: