Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում 10 կողմ, 1 ձեռնպահ ձայներով չընդունվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած` «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագիծը: Խմբակցությունների մեծ մասը բոյկոտեց քվեարկությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք քաղաքական դաշտ են եկել Արցախի հարցով: «Այս անհեթեթ քվեարկությանը չենք մասնակցելու` ցույց տալով մեր տհաճ վերաբերմունքը դրա նկատմամբ»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ Արցախը չի կարող լինել մանրադրամ քաղաքական հարցերում, ուստի իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ ՀԱԿ-ը ԼՂ ճանաչման կողմնակիցն է, բայց իրենք համարում են, որ դեռ վաղաժամ է այդ հարցը քննարկել խորհրդարանում:
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես չմասնակցեց քվեարկությանը` համարելով, որ ԼՂ հարցը ամենազգայուն փուլում է, և ճիշտ չէ այն քննարկելը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ ձեռնպահ է քվեարկելու:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես հայտնեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ չի ուզում այդպիսով վտանգի տակ դնել սահմանին կանգնած զինվորի կյանքը: