|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջնական` երկրորդ ընթերցմամբ քննարկված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քվեարկությունը տապալվեց: Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով` առնվազն 66 պատգամավորներ, ուստի քվեարկությունը համարվեց չկայացած, իսկ նախագիծը` չընդունված:
«Նոյյան Տապանի» փոխանցմամաբ, մերժված լրացմամբ առաջարկվում էր քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 30 օր` գործող օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն: Այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը պետք է համարվեր դրական:
Կառավարության հիմնավորմամբ, նախագծի նպատակն էր, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող փորձաքննության իրականացման ընթացակարգը:
Օրենսդրական այս փոփոխությանը հիմնականում դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը: Ըստ «Ժառանգության», օրինագիծն ուղղված է մի խումբ մարդկանց` «հնարավորություն ընձեռնելով վայրագ ասպատակություն կատարելու կանաչ տարածքների նկատմամբ»:
Փոփոխությանը դեմ էին արտահայտվել նաեւ մի շարք բնապահպան կազմակերպություններ: