կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 15:07
Հասարակություն

Լրագրողները բոյկոտեցին տնտեսագիտական համալսարանում տիրող խայտառակությունը

Լրագրողները բոյկոտեցին տնտեսագիտական համալսարանում տիրող խայտառակությունը

Արդեն տեղեկացրել ենք, թե տնտեսագիտական համալսարանում ինչ խայտառակ իրավիճակ է տիրում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում:

 

Yerkir.am-ի լրագրողը բուհից հայտնում է, որ մի խումբ լկտի երիտասարդներ, ովքեր ներկայանում են համալսարանի ուսանողներ, փորձում էին սադրել լրագրողներին, անպարկեշտ արտահայտություններ էին անում նրանց հասցեին, փորձում վեճ հրահրել, իսկ հետո սկսեցին նկարահանել լրագրողներին:

 

Լրագրողները, ի նշան բողոքի, բոյկոտեցին Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը և, չսպասելով նրա դուրս գալուն, համախմբված լքեցին բուհի տարածքը: Նման խայտառակություն, մեկ էլ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ է եղել: