Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՅԴ խմբակցության կողմից վերցված ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ խմբակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցավ խորհրդակցություն:
«Իհարկե, համամիտ կլինենք, որ դատապարտող տեքստ հրապարակվի: Պետք է խնդրեմ խմբակցությունների ղեկավարներին` համատեղ դատապարտող տեքստ պատրաստել: Եթե նպատակահարմար կգտնեք, կարող եք այսօր` 18:30-ին, արտահերթ նիստ հրավիրել: Բայց այս արտահերթ նիստը ընդհատելը օրենքների հետ կապ չունի, դա անհնարին է: Եվ մենք յուրաքանչյուր ձախողում կդիտարկենք որպես ԱԺ աշխատանքների ձախողում»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց. «Քանի դեռ այս հարցը չի քննարկվել, մենք` չորս քաղաքական ուժերով` «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ և ՕԵԿ, բոյկոտում ենք այս արտահերթ նիստը»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այսուհետ վարման կարգով ելույթները պետք է վերաբերեն միայն օրենքներին»:
Հիշեցնենք, որ, ՀՀԿ-ից բացի, մնացած բոլոր խմբակցությունները պահանջում էին անդրադառնալ երկրում տիրող վիճակին` ազատամարտիկների և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունների դեպքերին: