Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցություններն այսօր բոյկոտել են խորհրդարանի լիագումար նիստը. տեղեկացնում է aliq.ge կայքը:
Հունիսի 28-ի լիագումար նիստին քաղաքական բոյկոտ հայտարարելու մասին խմբակցությունների որոշման պատճառը Վրաստանում զարգացող իրադարձություններն են:
«Ինչ լավ է, կհանգստանամ։ Հոգով և սրտով ողջունում եմ որոշումը»,- այսպես է արձագանքել «Հայրենասերների դաշինք» խմբակցության անդամ Ադա Մարշանիան գործընկերների որոշմանը:
Իսկ կառավարության նիստից առաջ տված մամուլի ասուլիսում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ հունիսի 21-ի լույս գիշերը տեղի ունեցած ակցիայի ընթացքում ուժի կիրառումը լեգիտիմ էր:
«Մենք ինտենսիվ խորհրդատվություններ ենք անցկացնում մեր միջազգային գործընկերների հետ, չկա որևէ հարց` արդյո՞ք ուժի կիրառումը լեգիտիմ էր, թե՞ ոչ։ Ուժի կիրառումը լեգիտիմ էր, քանի որ այլ ճանապարհ չկար: Սա հաստատում են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր միջազգային գործընկերները»,- հայտարարել է նա: