|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավորի համար, որն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։
«Մենք ընկալում ենք դա որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում», - ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։
Նա հույս է հայտնել, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Կարո Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի օրենքի ու բարոյականության նորմերը»։
Երկուշաբթի Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի նկատմամբ Հայոց ցեղասպանության մասին թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է տխրահռչակ 301 հոդվածով («Թուրքական պետությանը հրապարակայնորեն վիրավորելը»), որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։