Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տաքսիների վարորդները մտադիր են բողոքի ակցիաներ և գործադուլ անել, եթե տրանսպորտի և կապի նախարարությունը լուծում չտա դեռևս ամիսներ առաջ իրենց կողմից բարձրացված խնդիրներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մի խումբ վարորդներ:
Վարորդները պահանջում են իրենց համար հավասար պայմաններ ստեղծել և որոշ արտոնություններ տալը: Օրինակ` վճարովի ավտոկայանատեղիներում տաքսիների համար անվճար կայանելու ժամանակը սահմանել ոչ թե 5 րոպե, այլ` 30, քանի որ, ըստ նրանց, իրենք խանութ մտնող ուղևորին չեն կարող բացատրել, որ հավելյալ կանգնելու համար պետք է տուգանք վճարեն: Բացի այդ` նրանք առաջարկում են տաքսիների համար հատուկ կայանատեղիներ ստեղծել, վերահսկողություն սահմանել տաքսիների հաշվիչների վրա:
Վարորդներից մեկի խոսքով` տարեսկզբին իրեն կանչել են նախարարություն և ասել, որ վարորդներից այլևս ուղեգիր (մեքենայի տեխնիկական վիճակի և վարորդի առողջական վիճակի վերաբերյալ արձանագրություն) չեն պահանջելու, սակայն ամիսներ անց ուղեգիր չունենալու համար տուգանել են:
«Մենք պարոն Բեգլարյանին վատ բան չենք առաջարկում, մենք նրան հորդորում ենք` միջամտել, որպեսզի այս դաշտը կանոնակարգվի: Մենք չենք կարող առանձին-առանձին բողոքել` կարմիր գծանշումների համար` քաղաքապետարանին, արագաչափերի և տեսախցիկների համար` ՃՈ-ին և այլն»,- նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` կարծիք հայտնելով նաեւ, որ այս ոլորտում մրցակցության հնարավորություն պետք է ստեղծվի:
Ծանոթանալով վարորդներին հուզող խնդիրներին` տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ վարորդների բարձրացրած խնդիրները նոր չեն, և դրանց լուծմանն է ուղղված Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծված օրենսդրական փաթեթը, որը, պաշտոնյայի խոսքով, այս պահին գտվում է ԱԺ-ում և մոտ 2 շաբաթից կդրվի քննարկման:
«Նախարարը հստակ կողմնորոշում ունի` հնարավորինս կրճատել տաքսու վարորդների ծախսերը, նրանց ազատել միջնորդ կազմակերպություններից: Այնքան պարզ են ոլորտում գործելու պայմանները, որ տաքսիստներն ամսական մուծելու են 12 հազաև դրամ, և վերջ, իսկ հետո վերահսկողություն կստեղծվի ստվերում գործողների դեմ»,- ասաց նա:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: