կարևոր
2320 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 11:12
Քաղաքական

Բազմաթիվ քաղաքացիներ տուգանվում են ոչ պատշաճ գծանշումների պատճառով․ Գառնիկ Դանիելյան

Գծանշումները շատ վատ վիճակում են։ Բազմաթիվ քաղաքացիներ արդարացի բողոք ունեն՝ տուգանքները, որ ստանում են տուգանքներ, հենց այդ ոչ պաշաճ գծանշումների արդյունքում է։ Օրինակ՝ ավտոբուսների համար նախատեսված անցումների հատվածն է, որը չի երևում։ Այս մասին ԱԺ հերթական նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խնդրելով ՆԳ փոխնախարարին պատասխանելու այդ մասին իր հարցերին։ Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ մի շարք հարցերի՝ մեքենաների լուսաթափանցելիության օրենքի ընդունումը։ Պատգամավորի խոսքով՝ պարզ չէ, թե դրանով ինչ խնդիր լուծվեց։ Նա նաև նշեց փաստաթղթեր չունեցող մեքենաների՝ տրակտորների, 50-ական, 60-ականների մեքենաների սպասարկման հարցը, հատկապես սահմանամերձ մարզերում, որոնք զրկված են շահագործման հնարավորությունից։ 

Օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծերն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն է։

Մանրամասն՝ տեսանյութում