|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրեց նախարարության գործունեության 2011-ի ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսված է իրականացնել 15 միջոցառում, որոնցից 7-ը տրանսպորտի բնագավառում, 8-ը`կապի: Պետական բյուջեի եւ ներգրավված վարկային միջոցների հաշվին հիմնանորոգվելու են 249 կմ երկարարությամբ ճանապարհահ եւ 6 կամուրջ: Նախարարության ճանապարհաշինարարական ծրագրերում են նաեւ գյուղական ճանապարհների վերականգնման խնդիրները:
Նախարարությունը սահմանել է ոլորտի գերակա խնդիրները: 2011-ին նախարարության հավաստիացմամբ` ընթանալու են Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման, «Հյուսիս-հարավ» երկաթգծի տեխնիկատնտեսական աշխատանքները, ներդրվելու է փոստի կառավարման նոր մոդել: