կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-21 18:45
Հասարակություն

Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել

Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
Համացանցում տարածված` ընդհանուր օգտագործման տրանսպորտով միջպետական և միջմարզային երթուղիների ուղեվարձի թանկացման լուրի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
Հետևաբար, որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչությունը: