կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-09 10:46
Հասարակություն

Գյուղացիները խաղողը տեղափոխել են համայնքի աղբատար մեքենայով

Գյուղացիները խաղողը տեղափոխել են համայնքի աղբատար մեքենայով

«ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է։

 

«Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրեց համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակեցին հակառակը պնդել՝ հավելելով թե չի բացառվում այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաև մեր բարձրաստիճան պաշտոնյաները»,- գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։