Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Կադրային փոփոխությունների հետ կապված՝ մեզանում մի տեսակ անառողջ աժիոտաժ կա: Դրանք, որպես կանոն, ինչ-որ հիվանդագին ցնծություն են առաջացնում, անգամ եթե պաշտոնին հրաժեշտ տվող անձին բոլորովին չենք ճանաչում եւ նրա գործունեության մասին ոչինչ չգիտենք: Թերեւս պատճառը պաշտոնյայի, մեծահարուստի նկատմամբ ձեւավորված այն բացասական հասարակական վերաբերմունքն է, որ մեր երկրում տասնամյակների պատմություն ունի եւ խիստ օբյեկտիվ հիմքեր. այս տարիներին մենք միայն գող, ավազակ, տգետ ու պաշտոնը չարաշահող իշխանավորների ենք տեսել: Բայց քանի որ մենք հիմքում լավատես ժողովուրդ ենք, ամեն անգամ հույս ենք փայփայում, որ, այ, հաջորդը, այս մյուսն ավելի լավն է լինելու՝ փոխելու է մեր կյանքը, լավ է աշխատելու, օրինակ է ծառայելու մյուսների համար:
Թեեւ ամեն անգամ կյանքը ցույց է տալիս, որ Այգեկցու առակն իմաստուն գործ է եւ այսօր էլ արդիական, ու արժե, որ մենք աղոթենք յուրաքանչյուր գործող պաշտոնյայի արեւշատության համար, քանզի նրա հաջորդը, որպես կանոն, ավելի վատն է լինում:
Չգիտես ինչ սկզբունքով Սերժ Սարգսյանի ընտրած կադրերն այնքան անհաջող են, որ, որպես կանոն, ավելի են խորացնում հասարակական հիասթափությունը, ավելի են նպաստում արտագաղթին, ավելի են համոզում, որ միայն իշխանափոխությունը կփրկի»:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: