Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները անհաջող էին, քանի որ նրան այլեւս հավատացող չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա նաեւ հավելեց, որ այդ ելույթներն անլուրջ էին, «գոլորշի թողնելու» միջոց, դրանց նպատակն ընդամենը հասարակության մեջ առկա լարումը թուլացնելն էր, ինչը, իհարկե, չհաջողվեց:
Ըստ Ա. Մանուկյանի` իշխանություններն իրենց ավելի վատ վիճակի մեջ դրեցին` չկատարելով ՀԱԿ-ի առաջադրած 15 պահանջը, հատկապես` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Դեռ ավելին` կոշտացրին իրենց դիրքորոշումը` ձերբակալելով բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին:
Սա էլ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի ելույթներն ու ամբիոնից արված քննադատությունները բոլորովին չեն համապատասխանում իրականացված քայլերին: Մյուս կողմից էլ` այսօր խոսվում է գնաճի զսպման մասին, հաջորդ օրը թանկանում է ապրանքը: Եվ այսքանից հետո, արդյո՞ք, հնարավոր է հավատալ նախագահին:
Ի դեպ, Ա. Մանուկյանն ասաց, որ Սամսոն Խաչատրյանի` տարբեր երկրներում բնակվող ընկերներն ու բարեկամները բողոքի ակցիաներ են կազմակերպելու նրան ձերբակալելու դեմ: