|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը ցուցադրել է Արցախի Ազգային Ժողովի շենքը քանդելու կադրերը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.
Ըստ ռեպորտաժի՝ քանդում են շենքերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ճարտարապետության պահանջներին։
Ճարտարապետությունը պահանջում է, որ ամենուրեք պետք է լինի Ալիևի արձանը ու նրա նվիրված հրապարակները, չէ՞ որ այս տարածքը ժամանակավորապես անցել է բռնապետական ռեժիմի ձեռքը։
Իսկ իրականում, ինչ էլ քանդեն, միևնույն է՝ հայկական արմատը Արցախից հանել չեն կարող։