|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` երեկ Բաղրամյան 26-ից զզված մի խումբ երիտասարդներ ցույց տվեցին, թե ինչպես կարող են դուրս գալ ոստիկանության դեմ` առանց վախի նշույլի:
Yerkir.am-ի հետ զրույցում երեկվա դեպքերը Եղիազարյանը հեղափոխություն չորակեց, որովհետև հեղափոխականները նախապես չեն ասում, որ իրենք այրելու են Բաղրամյան 26-ը: Ըստ նրա` հնարավոր չէ անընդհատ խաբել, կեղեքել ժողովրդին, դուրս հանել նրան երկրից, որովհետև գալու է հատուցման պահը: Եվ եթե Սերժ Սարգսյանը խոհեմ չգտնվի ու հրաժարական չտա, Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, «չինական պայթուցիկներին կփոխարինեն ավելի լուրջ պայթուցիկներ, Երևան քաղաքը ոտքի կկանգնի անօրինակություններից ու քաղաքացիները կջարդեն նրանց գլուխները»:
Եղիազարյանը կարծում է, որ երեկվա իրադարձությունները ընդամենը մի դրվագ էին, որոնք պարզ ցույց էին տալիս, թե էլ ինչպես կարող է պատահել: «Կարող են լինել էլ ավելի վտանգավոր ու սարսափներով լեցուն իրավիճակներ: Հույս ունեմ, որ Բաղրամյան 26-ի ընկերը խոհեմ կգտնվի ու հրաժարական կտա: ՀՀ քաղաքացին զզվել է, համբերության ոչ թե բաժակն է լցվել, այլ դույլն ու լողավազանն էլ հետը»,- ասաց նա: