կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 12:06
Տարածաշրջան

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է

Ահաբեկիչները գնալով ավելի են սպառնում Թուրքիայի սահմաններին, նրանց վերացմանն ուղղված քայլերը վճռականորեն շարունակվում են. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով Սիրիայի հետ սահմանին 3 զինվորի սպանությանն ի պատասխան սկսված գործողության ընթացքը։

Շաբաթ օրը՝ հունվարի 8-ին, Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում PKK/YPG քրդական կառույցի կողմից տեղադրված պայթուցիկ սարք էր գործարկվել։

Հուլուսի Աքարն ասել է, որ Աքչաքալեի շրջանում զինվորականների մահից անմիջապես հետո պատասխան միջոցներ են ձեռնարկվել։

Թուրք նախարարը վստահեցրել է, որ թուրքական բանակը պատշաճ պատասխան է տալիս դրսից հնչող սպառնալիքներին։ «Գործողությունները թափ կստանան։ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է»,- ասել է Աքարը՝ կրկին ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է, որ բոլոր կողմերը (Ռուսաստանը և ԱՄՆ-ը) կկատարեն Սիրիայի վերաբերյալ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները։