|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը գրել էր նոյեմբերի 2-ին «ԿանԱԶ»-ի կայազորային կլինիկական հոսպիտալում կեսգիշերին ծեծված ու փախուստի դիմած 4 զինծառայողներից մեկի հոր՝ Սամվել Մարկոսյանի խոսքերն այն մասին, թե ովքեր են ծեծի ենթարկել զինվորներին: Հրապարակումից հետո՝ երեկ, «Ժողովուրդ»-ի խմբագրություն են եկել ծեծի ենթարկված մյուս զինվորների ծնողները:
Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, որ հեռավոր գյուղից էր Երեւան եկել, պատմել է, թե ինքը ոչնչից տեղյակ չի եղել. «Երեխաս ծառայում էր ԼՂՀ զորամասերից մեկում եւ Կանազի հոսպիտալ էր տեղափոխվել 1 ամիս առաջ: Ես այսօր որդուս համար սննդամթերք եմ բերել: Ասացին, թե փախել է: Հիմա ես իմ երեխայից ոչ մի լուր չունեմ, թույլ չեն տվել անգամ՝ մտնեմ, տեսնեմ, թե ինչ վիճակում է: Լսեցի, որ ամենաշատը նրան են ծեծել, բայց մի զանգն ի՞նչ է, դա էլ չեն թողնում»: Նշենք, որ ինքնապաշտպանական նպատակով հոսպիտալից փախուստի դիմած զինվորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: