Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ ժամկետային զինծառայողին մինչև զորացրվելը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու և դրա դիմաց կաշառք ստանալու համար թերապևտիկ բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու համար:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ Ս. Եգանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: