|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«ԿանԱԶ»-ի կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած զինծառայողներին, ովքեր ազատազրկվել էին եւ գտնվում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, այժմ տեղափոխել են հոգեբուժարան: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայրը` Աննա Կարապետյանը: Նա ասաց, սակայն, որ մինչեւ այժմ չեն թույլատրել տեսակցել իրենց որդիներին:
«Երեխեքին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, երեքն էլ այնտեղ են, հիմա սպասում ենք կամիսիա լինի՝ տեսնենք` ինչ են որոշում: Կամիսիա են նշանակել երեխաների հոգեկանը ստուգելու համար, տեսնեն` ինչ խնդիրներ ունեն: Տեսակցել թույլ չի տրվում, քանի որ երեխաները ռազմական ոստիկանության հսկողության տակ են գտնվում»:
Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողները դժգոհում էին, թե «հա'մ երեխաներին ծեծել-ջարդել են, հա'մ էլ տարել փակել են եւ քրեական գործ են դրել վրեքը, իսկ ծեծող բժիշկները անպատիժ ազատության մեջ են»:
Շարունակությունը` այստեղ: