|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրանտ Դինք» հիմնադրամի գլխավորած` Հայաստան-Թուրքիա «Լրագրողները երկխոսություն» ծրագրի շրջանակներում հայ լրագրողները մեկնել են Տիգրանակերտ (Դիարբեքիր) և հանդիպել Տիգրանակերտի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ:
Haberler.com-ը հայտնում է, որ հայ եւ թուրք լրագրողները քննարկել են հավաստի աղբյուրներից ստացված լուրերը միմյանց հաղորդելու հարցը:
«Լրագրողները երկխոսություն» ծրագրի համակարգող Բուրջու Բեջերմենն ասել է. « Եթե Հրանտ Դինքը ողջ լիներ` կաներ այն, ինչը հիմա մենք ենք անում: Ուրեմն` նա դեռ ապրում է և մեզ հետ է: Քուրդ լինելով հանդերձ` Տիգրանակերտը ինչքան իմն է, նույնքան էլ հայինը, եզիդիինը, ալևիինն է: Հետևաբար` բարի գալուստ ձեր քաղաք»: