|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի եւ Իրանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ մենք ականատեսն ենք, որ մեր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ փոխայցելություններ են ունենում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը` տեղեկացնելով, որ առաջիկայում Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան` մասնակցելու Սերժ Սարգսյանի երդման արարողությանը:
Իրանցի դիվանագետը շեշտեց, որ պետք է հնարավորինս խորացնել ու ավելի զարգացնել այդ հարաբերությունները եւ ջանքեր գործադրել, որ երկու երկրների տնտեսական, ինչպես նաեւ լրատվական ոլորտում համագործակցությունը հասցվի ամենաբարձր մակարդակի:
«Որպեսզի զարգացնենք երկկողմ հարաբերությունները եւ մեծացնենք երկու երկրների մասնավոր հատվածների ակտիվությունը, պետք է միմյանց ավելի լավ տեղեկացնենք երկու երկրների հնարավորությունների մասին, այսինքն` տեղեկատվությունն ավելի մեծացնենք: Եվ երկու երկրների լրագրողների փոխհամագործակցության շնորհիվ պետք է մեր երկրների միջեւ հարաբերությունների խորացման ընթացքն ավելի արագանա»,- ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակը:
Ներկայացնելով իր այցի մանսարմասները` նա նշեց, որ այն կարեւոր առիթ էր, որ հայ գործընկերների հետ քննարկվեն կարեւորագույն տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները:
«Մենք որոշեցինք շարունակել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես մինչ այժմ եղել է, կարեւորեցինք, որ հայ գործընկերները` պաշտոնատար անձինք, ավելի շատ այցելություններ ունենան Իրան»,- նշեց Ռամին Մեհմանփարաստը: