կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 11:36
Տարածաշրջան

Հայ և թուրք հակաէրդողանական լրագրողները համատեղ են աշխատելու

Հայ և թուրք հակաէրդողանական լրագրողները համատեղ են աշխատելու

Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ով որոշ ժամանակ է՝ ապրում է Գերմանիայում, լրատվական նոր կայքէջ է հիմնել: Ozguruz` «Ազատ ենք» անունով կայքն արդեն կյանքի է կոչվել:

Միջանկյալ նշենք, որ Cumhuriyet-ն այն թերթն է, որ հրապարակել էր Թուրքիայից Սիրիա  ԻՊ զինյալների տեղափոխող մեքենաների տեսանյութը: Տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց գլխավոր խմբագիր  Ջան Դյունդարն ու Cumhuriyet-ի՝ Անկարայում թղթակից Էրդեմ Գյուլը կալանավորվել էին՝ ցմահ ազատազրկման պահանջով: Նրանք իշխանությունների կողմից մեղադրվում էին «իրականությանը հակասող տեղեկություններ, «զուգահեռ պետության» կողմից պատրաստված կեղծ տեսանյութ և ռազմական տեղեկություններ հրապարակելու մեջ: Նրանց նկատմամբ ցմահ ազատազրկման պահանջ էր ներկայացվել, սակայն Գյուլը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել: Դյունդարը կալանքի տակ էր մնացել ավելի երկար՝ ազատ արձակվելով ձերբակալությունից երեք ամիս անց:  «Իմ առաջին ձերբակալությունն էր, բացումն արեցինք»,-ազատ արձակվելիս հայտարարել էր Դյունդարը:

Թուրքերենով և գերմաներենով կայքէջի բացումը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ Թուրքիայում լրագրող Ուղուր Մումջուի սպանության օրը:

Դյունդարի հիմնած կայքէջի դեռևս սակավաթիվ աշխատակազմում  ներառվել է նաև պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադը, ով աչքի է ընկնում հակաէրդողանական հոդվածներով: Հայկո Բաղդադն այն լրագրողն է, ով դատի էր տվել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին՝ «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործելու համար: