|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տիգրանակերտում հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտիչյանը Սբ Կիրակոս եկեղեցում «Տեղ չունեցող հիշողություն» խորագրով ցուցահանդես է բացել:
Ըստ Haberler-ի՝ ցուցահանդեսին մասնակցել են բազում հայեր, ովքեր Այնթապից արտագաղթել են Ամերիկա: Սիլվինան այդ ցուցահանդեսով փորձել է ներկայացնել անցյալի ցավերն ու ստիպել վերհիշել դրանք:
Պնդելով, որ այդ ցուցահանդեսի համար ամենահարմար վայրը Տիգրանակերտն է, Սիլվինան ասել է. «Այն, ինչ թաքնված է սև բազալտե քարերում, Տիգրանակերտը բացահայտում է: Ես իմ ցուցահանդեսով փորձում եմ մարդկանց ստիպել վերհիշել անցյալն ու, զգացմունքները միավորելով, համատեղ ապագա ստեղծել»: