կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 04:46
Հասարակություն

Տեսնես ո՞ր երկրում են բնակվում Հ2-ի լրագրողները

Տեսնես ո՞ր երկրում են բնակվում Հ2-ի լրագրողները

Ամանորի թանկացումներ, անիմաստ գնումներ, նոր հարկեր` ԱՊՊԱ-ի տեսքով... Այս ամենը ստիպում է քայլելուց չնայել մարդկանց դեմքերին. ոչ վաճառողներն են ուրախ, ոչ` գնորդները: Բայց արի ու տես, որ Հ2-ի լրագրողները կարողացել են գտնել անհոգ մարդկանց: Այ քեզ հրաշք:

 

Երեկ տեղի էր ունեցել «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած ավտոերթը` ընդդեմ ԱՊՊԱ-ի եւ բազում քաղաքացիներ սպասում են, թե կառավարությունն այս հարցի շուրջ դեկտեմբերի 23-ին ինչ կորոշի, որ իրենք էլ որոշեն, թե երբ են պարտքով գումար վերցնելու: Իսկ սրա փոխարեն, Հ2-ով ինչ-որ ապահովագրական ընկերության մասին գովազդ-լուր են հնչեցնում, եւ ապահովագրական ընկերության կարկառուն ղեկավարներից մեկն էլ ասում է, որ վարորդները կսկսեն ապահովագրել մեքենաները, երբ տուգանքները կնեղեն վարորդներին:

 

Տեսնես որ երկրում են բնակվում Հ2-ի լրագրողները. անթաքույց նախանձով ասում եմ, որ մենք էլ կուզեինք այդ երկրում ապրել: