կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 08:02
Հասարակություն

Վովա Գասպարյանն անգամ թանկարժեք մեքենան է ՊՊԳՎ պետի ձեռքից առել

Վովա Գասպարյանն անգամ թանկարժեք մեքենան է ՊՊԳՎ պետի ձեռքից առել

«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սև ամպեր կուտակվել։ Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել։

 

Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական «կորուստները»՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, փորձեցինք պարզել անձամբ Մկրտումյանից։ Սակայն նա հղում արեց լրատվական ծառայությանը։ «Բոլոր հարցերը՝ Աշոտ Ահարոնյանին»,– ասաց ու անջատեց հեռախոսը։

 

Նշենք, որ այս համակարգում ոչ միայն Ռոմիկ Մկրտումյանին, նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադասը խստիվ արգելել է լրատվամիջոցների հետ շփվել, քանի որ երկուսն էլ հակված են չգիտակցված «բացահայտումների»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։