կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 19:51
Քաղաքական

Որոշել է՝ թող աշխատի, նախարարությունից ի՞նչ են ուզում. Յուրի Վարդանյան

Որոշել է՝ թող աշխատի, նախարարությունից ի՞նչ են ուզում. Յուրի Վարդանյան

 Բռնցքամարտի հավաքականի մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանի նշանակման հետ կապված Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու նախարարը որեւէ խնդիր չեն տեսնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրը, թե Թորոսյանի նշանակումը առաջացրել է նախարարի դժգոհությունը։

 

Նախարարը նշեց, որ որևէ պատմություն չկա Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված։ Յուրի Վարդանյանի խոսքով՝ Բռնցքամարտի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որն ինքնուրույն որոշում է կայացրել եւ ֆեդերացիայի հավաքականի մարզիչ է նշանակել Դավիթ Թորոսյանին։

 

«Որոշել է՝ թող աշխատի, նախարարությունից ի՞նչ են ուզում։ Դա իրենց որոշելիքն է, նախարարությունն ինչո՞ւ պետք է դեմ լինի։ Բռնցքամարտի ֆեդերացիան փոփոխություն է կատարել օրենքում, եւ, դրա համաձայն, ֆեդերացիայի նախագահը նշանակում է»,-ասաց նախարարը: Հարցին, արդյոք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կդադարեցնի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումն այդ նշանակմամբ պայմանավորված, նախարարը պատասխանեց. «Ֆինանսավորումն արդեն եղել է։ Առաջին եռամսյակի ֆինանսավորումը կատարվել է»։

 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին: Մինչդեռ Յու. Վարդանյանն առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին: