Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրին հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը ժամանել է Հայաստան` ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի հետ տոնական միջոցառումների ցանկը հստակեցնելու համար:
Սերժ Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, թե որպես գյումրեցի` շատ հպարտ է, որ քաղաքը մշակութային կենտրոն է դարձել: Ըստ նրա` հռչակավոր մարդկանց այցերը Գյումրի, ինչպես նաեւ նախատեսված ծրագրերը կնպաստեն Գյումրու մշակութային կյանքի ակտիվացմանը:
«Գյուրմին հարուստ մշակույթ եւ մշակութային կենտրոններ ուներ, որոնց մի մասը երկրաշարժի ժամանակ փլուզվեց: Չնայած փորձեցինք արագ վերականգնել դրանք, բայց երկրաշարժն իրենն արեց: Սակայն վերջին տարիներին մշակութային կյանքում մեծ շարժ կա»,- ասաց Վարդանյանը:
Ի դեպ, տարվա ընթացքում կանցկացվեն նաեւ մի շարք մարզական միջոցառումներ, որոնք Գյումրու քաղաքապետն ու Յուրի Վարդանյանը միասին կծրագրեն: Վերջինս հույս ունի, որ տարվա ընթացքում նաեւ Գյումրու մարզադպրոցներն եւ դահլիճները կարգի կբերվեն, քանի որ դրանք շատ վատ վիճակում են:
Մանրամասները` տեսանյութում: