Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանն այսօր, լրագրողների հետ խոսելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունների մասին, ասաց, որ իրենց քաղաքական ուժը բավականին ուշ է մտել պայքարի մեջ, և դա իր անմիջական ազդեցությունն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Նրա խոսքով՝ արդյունքների վրա ազդեցություն ունեցավ նաև ֆինանսական ռեսուրսների սակավությունը:
«Եթե ես իմ օրինակով ասեմ` փետրվարի 14-ի դրությամբ չգիտեի՝ մասնակցելո՞ւ եմ ընտրություններին, թե՞ ոչ: Ուշ մտնելով պրոցեսի մեջ՝ չես կարող ունենալ այն ելակետային հնարավորությունները, որոնք ունեին մյուսները: Շատ դժվար է մրցակցել և ունենալ համատարած ներկայացվածություն բոլոր մարզերում՝ ըստ որում ունենալով չափազանց համեստ ֆինանսական ռեսուրսներ»,- ասաց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ քարոզարշավի ժամանակ չափազանց սակավ դրամական միջոցներ է օգտագործել:
«2012 թվականին, որ առաջադրվել էի նույն ընտրատարածքում, այդ ընտրարշավի ժամանակ մի քանի անգամ ավելի միջոցներ եմ ներդրել, քան հիմա: Ընտրողը սիրում է ներկայություն, սիրում է ուժ: Դու պետք է քո ներկայությունը ցույց տաս ամենուր՝ բիլբորդներ, եթերներ և այլն»,- ասաց նա:
Սաֆարյանը նաև նշեց, որ ընտրությունների արդյունքի վրա ազդեցին նաև «պատվիրված» սոցհարցումները: «Սկսվեցին հարցումներ, որոնք հասկացնում էին ընտրողին, որ, օրինակ, մենք շանս չունենք հայտնվելու խորհրդարանում»,- ասաց նա:
Սաֆարյանի խոսքով՝ ազդեցություն ունեցավ նաև ընտրակաշառքի գործոնը: «Այս ընտրությունը եղել է փողի ընտրություն, փողի և ավելի շատ փողի ընտրություն: Քվեի տոնավաճառ տեղի ունեցավ»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե մարդիկ բացահայտ կանգնում, ասում են, որ սա ընտրակաշառք չէ, այլ` հոգու արտացոլանք և բարի կամքի դրսևորում, սա արդեն ամեն ինչ ասում է: Հերմինե Նաղդալյանի և Իվետա Տոնոյանի ասածների մասին էլ բան չասեմ»: