Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
SurkovRussia.blogspot.com բլոգում ուշագրավ հոդված է հրապարակվել «Հիմարի երազանքը» վերնագրով՝ նվիրված Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին և վրաց ժողովրդին: Հոդվածը` մասնակի կրճատումներով, կարդացեք ստորեւ:
Մեղք է Վրաստանը:
Վրաստանը հնարավորություն ուներ դուրս գալու խորհրդային շիզոֆրենիայի ճահճից և դառնալու Սինգապուր, Իսրայել, Թայվան… Կամ էլ գոնե Չեխիա… Սակայն հպարտ վրացիները չցանկացան անճոռնի ճուտիկից սպիտակ կարապի վերածվել, ցեխում լող տալն ավելի հաճելի է: Խոզ լինելը կարապ լինելուց հեշտ է:
Հպարտ վրացիների համար թուրքմենյան մոդելը, հիրավի, ավելի հետաքրքիր է, քան սինգապուրյանը, իսկ Չեչնիան` ավելի մոտ, քան Չեխիան:
Հպարտ վրացիներն արեցին իրենց հոնդուրասյան ընտրությունը… Իմաստ չկա հիշեցնելու՝ ինչպես է Սահակաշվիլին ստիպել հպարտ սարեցիներին քարե դարից անցում կատարել XXI դար: Սրիկան վերացրեց «օրենքով գողերի» ոտքերը համբուրելու, ոստիկաններին կաշառք տալու ազգային ավանդույթները:
Կյանքը վրացիների համար, իհարկե, բարդացավ: «Օրենքով գողերի» ոտքերն ընկնելու, ոստիկաններին կաշառելու փոխարեն նրանք այժմ ստիպված են օրենք պահպանել, ազնիվ աշխատել, ինչը սարսափելի է:
Իսկ ամենասարսափելին այն է, որ ժամանակը հիմարությունների վրա վատնելու փոխարեն պետք է աշխատել, տանջվել, քրտնել: Եվ ինչի՞ համար: Ստրուկի կարգավիճակից ազատվելու և ազատություն ձեռք բերելու: Սակայն ո՞ւմ է դա պետք: Ավելի հեշտ է հպարտ ստրուկ լինել, քան ոչ հպարտ պարոն:
Գոյություն ունի ամերիկյան երազանք՝ տուն, կլորիկ գումար բանկում, առողջ երեխաներ, ճանապարհորդություն Եվրոպայում: Ինչպիսի հիմարություն, չէ՞ որ ողջ կյանքում պետք է ազնիվ աշխատել...
Սակայն կա նաև «Վրացական երազանք»՝ (արագ, ինչպես լեռնային գետը) վերադարձնել քարե դարը, կաշառքները, գողերին… Իսկ ամենակարևորը, դադարել աշխատել… Պառկել արմավենու տակ և սպասել՝ երբ վերևից բանան կընկնի:
Բանանա-կիտրոնային Սինգապուր դառնալու հնարավորությունը Վրաստանը, կարծես, բաց թողեց: Սակայն դեռ հնարավորություն կա բանանային հանրապետություն դառնալու: Կամ` Հոնդուրաս:
Շնորհավորում եմ ձեզ, հպա'րտ վրացիներ, ձեր «վրացական երազանքը» շուտով կկատարվի: