|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նախ նշեց, որ վերջին տարիների ընթացքում իրեն բավականին գոհացնում են ոստիկանությունում տեղի ունեցած բարեփոխումները, ապա հետաքրքրվեց, թե առաջիկայում էլ ի՞նչ բարեփոխումներ են ներդրվելու:
Վարդան Եղիազարյանը նախ շնորհակալ եղավ պատգամավորի կողմից հնչեցված գնահատականների համար, ապա ասաց, որ մի քանի ուղղությամբ է աշխատանք ընթանում:
«Ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ ենք աշխատում ևիհարկե, մեր հեռահար ծրագրերը կյանքի կոչելու համար: Առաջինը համայնքային ոստիկանության հիմնադրումն էր, այստեղ դեռ անելիքներ կան, բայց գաղափարը կա, սա այն ոստիկանությունն է, որ պետք է աշխատի համայնքների հետ, միտված լինի համայնքներին և անմիջական կապ ստեղծի: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց` հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է»,- ասաց նա` հավելելով. «Փոփոխություններ կան անձնագրային վիզաների վարչությունում, բազմիցս քարկոծված ճանապարհային ոստիկանությունում, մտահղացում կա պարեկային ծառայության անցնելու: Ըստ երևույթին` կվերանա ճանապարհային ոստիկանություն հասկացությունը, և կլինեն պարեկային ծառայություն, քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգություն ոստիկանություն ստեղծելու տարբերակները»: