կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 12:00
Տնտեսական

Կառավարությունը խոստանում է աղքատության ցուցանիշի նվազում

Կառավարությունը խոստանում է աղքատության ցուցանիշի նվազում

ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող են ակնկալել, որ նոր քաղաքականությամբ մեր երկրում տեղի կունենա աղքատության շեմի նվազեցում, կնվազի՞, արդյոք, մեր երկրում աղքատ քաղաքացիների թիվը:

 

Հարցին պատասխանելով` ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանը նշեց. «2010թ. մեր երկրում աղքատության ցուցանիշը դարձավ 35 տոկոս, դա ճգնաժամից հետո ամենամեծ ցուցանիշն էր: 2014թ. կառավարության ակնկալիքները այնպիսին են, որ, այո', աղքատության նվազում պետք է տեղի ունենա»: