Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Heritage հիմնադրամը հրապարակել է 178 երկրների տնտեսական ազատության ինդեքսները: Ուսումնասիրությունն ընդգրկել է 2013-ի սկզբից մինչև 2014-ի հուլիս ամիսը:
Համաձայն ուսումնասիրությունների` Հայաստանը նահանջել է 11 հորիզոնականով և 178 երկրների շարքում այժմ զբաղեցնում է 52-րդ տեղը:
Դիտարկվող երկրները դասակարգվում են 5 խոշոր կատեգորիաների: Այսպես` 80 տոկոս և ավելի ինդեքս ունեցող երկրները համարվում են ազատ, 70-ից 79.9 տոկոս ինդեքս ունեցողները` հիմնականում ազատ, 60-ից 69.9 տոկոս ինդեքս ունեցողներ`ը չափավոր ազատ, 50-ից 59.9 տոկոս ինդեքս ունեցողները` հիմնականում ոչ ազատ, իսկ 50 տոկոսից ցածր ինդեքս ունեցող երկրները համարվում են ճնշված:
Հայաստանի ինդեքսը մոտավորապես 67 տոկոս է, այսինքն` մեր երկիրը չափավոր ազատ է: Հայաստանը նահանջել է մի քանի ոլորտներում: Սեփականության իրավունքի պաշտպանության գնահատականները նվազել են 10 միավորով, աշխատանքի ազատության գնահատականները` 14.2, դրամավարկային ազատությունը` 6.2 միավորով: