Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 41 տոկոսը: Այն, որ մասնակցության նման ցածր ցուցանիշ է գրանցվել, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրություններին մասնակցում էր ընդամենը 3 քաղաքական ուժ:
Լրագրողների հետ զրույցում Մուկուչյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ գնում են ընտրատեղամասեր` բացառապես ելնելով այն հանգամանքից, թե որքանով են ցանկանում իրենց «կողմ» քվեն տալ այս կամ այն կուսակցությանը: «Կարծում եմ` նման քիչ քաղաքական ուժերի մասնակցության գործոնն ուներ որոշիչ ազդեցություն այդ առումով»,- ասաց նա:
Հարցին, թե տարօրինակ չէ՞ր, որ այդքան քիչ էր մասնակցությունը, և արդյո՞ք սա չի խոսում ժողովրդի մեջ հիասթափության առկայութան մասին, ԿԸՀ նախագահը պատասխանեց` ոչ, տարօրինակ լինելու կամ հիասթափության խնդիր չկա: «Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ընտրական իրավունքը, և եթե ինչ-որ մեկը որոշում է, որ իր իրավունքը պետք է իրացնի` ընտրություններին չմասնակցելով, դա քաղաքացու իրավունքն է»: