|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին հանրապետությունում գրանցված սուր շնչառական հիվանդությունների տարածմանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք կա համաճարակի վտանգ: Նախարարը պատասխանեց, որ համաճարակի վտանգ չկա, մտահոգիչ է եղել համաճարակի ցուցանիշի շեմը: Առողջապահության նախարարությունը գնահատել է այն որպես բռնկում, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել իրավիճակը փոխելու ուղղությամբ: Մասնավորապես` առաջարկ է ներկայացվել ԿԳՆ-ին՝ երկարացնել դպրոցական արձակուրդները, որովհետև 1900 հիվանդների ու հոսպիտալացված 602 հիվանդների մեծ մասը դպրոցական տարիքի երեխաներ են եղել:
Առողջապահության նախարարը նշեց, որ դպրոցական արձակուրդների երկարացման արդյունքում կտրուկ նվազել է հիվանդների թիվը: