Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում: Արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ նախագահին պատասխանեց Զարուհի Փոստանջյանը: Նա հակադարձեց` ասելով, որ ԱԺ նախագահն անգամ չունի այդ հնարավորությունը, որ քվեարկի իր խղճի մտոք, որովհետև ինքը ենթակա անձ է: «Դուք այն մարդը չեք, որ կարողանայիք ինքնուրույն որոշումներ կայացնել: Մամուլին եք վիրավորում, վախենո՞ւմ եք այդ մամուլից: Եթե գրում են Ձեր դեմ, ուրեմն ճիշտ բաներ են գրում: Ամեն ինչ ակնհայտ է բոլոր քաղաքացիների ու լրագրողների համար, կարիք չկա պատվեր լինի, նոր Ձեր մասին գրեն: Բոլորը գիտեն, թե ով ով է և ինչով է զբաղված»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նա հորդորեց Հովիկ Աբրահամյանին թողնել իր պաշտոնը, որ նորմալ մարդ ղեկավարի ԱԺ-ն, ոչ թե պաշտոններին տիրանան գողերն ու թալանչիները: «Եթե Դուք մեր քաղաքացիներին չթալանեք, ապա նրանք կարիք չեն ունենա բարեգործության, որի մասին Դուք խոսում եք: Խոսում եք արդարությունից, բա ի՞նչ եղավ Ձեր հաղորդումը ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ, թե՞ կարող եք միայն խոսել: Այո, Դուք միայն խոսել եք կարողանում, որովհետև Դուք նույն համակարգի մի մասն եք: Ենթակա եք, համեստ պահեք Ձեզ, ենթակայի պես Ձեզ պահեք, հանգիստ պահեք, եթե ենթակա չլինեիք, չէիք հանդուրժի այս աղետալի վիճակը, որ տիրում է երկրում: Գնալու եք Ձեր տուն, նայելու եք Ձեր երեխաների աչքերի մեջ, ի՞նչ եք ասելո՞ւ, թե տասը տարի հետո քանի՞ մարդ է մնալու ՀՀ-ում»,- ասաց Փոստանջյանը:
Հովիկ Աբրահամյանը կրկին հակադարձեց. «Ըմբռնումով եմ մոտենում Ձեր մաղձին, վերցնում եմ այն իմ վրա, բայց ինչքա՞ն պիտի հանդուրժեմ Ձեր մաղձը: Կառաջարկեմ` գոնե մեկ անգամ մեծամասնականով պատգամավոր ընտրվեք»: